Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի Պապն այցելել է «Տիրամայր Հայաստան» կրթական կենտրոն

Հռոմի Պապն այցելել է «Տիրամայր Հայաստան» կրթական կենտրոն
25.06.2016 | 16:22

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիում այցելել է Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կրթական կենտրոն:
Ճաշի սեղանի շուրջ Հռոմի Պապը զրուցել է կենտրոնի 60 սաների հետ: Այցի ավարտին Սրբազան քահանայապետի լուսանկարվել է երեխաների, բարեգործների եւ Կենտրոնի նախկին սաների հետ, որ հանդիպման էին եկել իրենց զավակների հետ: Կենտրոնի շինարարությունն սկսվել է 1996-ին, իսկ 2 տարի անց տեղի է ունեցել պաշտոնական բացումը: Կառույցն ամբողջությամբ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նվերն է:
Կենտրոնի նպատակն է հավաքել թափառող, ծնողազուրկ, նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին եւ ապահովել խնամք:


Այսօր Կենտրոնն ունի 37 երեխա, որոնք գրեթե բոլորն էլ գիշերօթիկ են: Կենտրոնում դասավանդվում են կրոն, երգ, հայկական ժողովրդական պար, լեզուներ, համակարգիչ, վոկալ, ջութակ, դաշնամուր եւ այլն: Կենտրոնի նպատակն է երեխաներին տալ կրթություն: Կրթական հարցում մեծ դեր ունեն քույրերը, որոնց երեխաները համարում են երկրորդ մայր:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ